Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ից

Դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ից
12.12.2013 | 15:51

Այս տարի դպրոցների ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ից: Այդ մասին տեղեկացանք ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նրա խոսքով, 3-11-րդ դասարանցիները դպրոց կհաճախեն մինչև հունվարի 12-ը, իսկ առաջին և երկրորդ դասարանի աշակերտներն, ինչպես միշտ, ավելի երկար կհանգստանան՝ մինչև գալիք տարվա հունվարի 26-ը: Վարչության պետի փոխանցմամբ, մարզային մի շարք դպրոցներ և Երևանի մի քանի հատուկ դպրոցներ` նախարարությանն ուղղված իրենց դիմումի համաձայն, ձմռանն ավելի երկար կհանգստանան, քանի որ աշնանային արձակուրդներին շատ քիչ են հանգստացել: Դա կլինի աշնանային արձակուրդներին հաշվին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ