ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ակտիվիստները գրանցում են ուղևորների թիվը

Ակտիվիստները գրանցում են ուղևորների թիվը
18.12.2013 | 11:50

Հասարակական տրանսպորտում հայտնվել են ուղևորներին հատուկ նմուշի թերթիկներում գրանցող երիտասարդներ։ Մասնավորապես, Ջրվեժից «Կիլիկիա» ավտոկայան գնացող 5 համարի ավտոբուսում երկու երիտասարդ՝ մեկը ավտոբուսի վերջում, մյուսը վարորդի մոտ կատարում են հաշվառում՝ որքան մարդ է բարձրանում, որքանը՝ կանգնած երթևեկում և այլն։ Վարորդից հետաքրքրվեցինք, թե ովքեր են այդ երիտասարդները՝ գծի տերե՞րի ներկայացուցիչները, թե՞ այլ մարդիկ։ Պարզվեց, որ ուղևորաշրջանառության պատկերը փորձում են պարզել ակտիվիստները։

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ