ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ժնև 2-ը մոտենում է, մասնակիցները հայտնի չեն

Ժնև 2-ը մոտենում է, մասնակիցները հայտնի չեն
23.12.2013 | 11:01

Մերձավոր Արևելքի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է, որ Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսին պետք է մասնակցեն այն ուժերը, ովքեր գիտակցում են հանդիպման նպատակը: «Մենք սկզբունքորեն համաձայն ենք, որ կոնֆերանսին պետք է հրավիրվեն բոլոր նրանք, ովքեր տեղյակ են նպատակին և ուզում են մասնակցել: Դա օգտակար է ու կարևոր այդ կոնֆերանսին լրացուցիչ կշիռ հաղորդելու և մեր աշխատանքն ավելի կայուն դարձնելու տեսակետից, ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում կոնֆերանսի որոշումները կենսագործելու համար»,-ասել է նա: Բոգդանովը տեղեկացրել է, որ Սիրիայի ղեկավարությունն արդեն փոխանցել է իր պատվիրակության կազմը` այսինքն կասկածներ չկան, որ կառավարությունն իսկապես պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել: Առկախ է մնում կոնֆերանսին Իրանի մասնակցության հարցը` Ռուսաստանը գտնում է, որ Թեհրանի մասնակցությունն անհրաժեշտ է, ԱՄՆ-ը` դեմ է: Դեմ են նաև Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, որ զգուշանում են տարածաշրջանում Իրանի դերի ու նշանակության մեծացումից:

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ