Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արտգործնախարարները կհանդիպեն

Արտգործնախարարները կհանդիպեն
17.01.2014 | 13:07

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ Փարիզում։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Հանդիպմանը նախարարները կշարունակեն քննարկումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:

Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ