Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջիկա 50 տարիների ընթացքում ձմեռը նման կլինի 2014-ի ձմռանը

Առաջիկա 50 տարիների ընթացքում ձմեռը նման կլինի 2014-ի ձմռանը
19.01.2014 | 14:39

Կլիմայագետները պնդում են, որ առաջիկա 50 տարիների ընթացքում ձմեռային եղանակն ավելի շատ նման կլինի գարնան սկզբին, ինչը կարող է դառնալ սովորական ֆենոմեն: Այս կարծիքին է Պրահայի Կարլովոյի համալսարանի պրոֆեսոր Թոմաս Գալենկոն:

Նա հիշեցրել է կլիմայի փոփոխության վերաբերյալ միջկառավարական խմբի (IPCC) վերջին կանխատեսումները, որի համաձայն, Եվրոպայի և աշխարհի մնացած մեծ մասին, մինչև այս դարի վերջը սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում, և, ընդհանուր առմամբ, բավականին ծայրահեղ եղանակային պայմաններ:
«Հիմա ամեն ինչ կախված է սցենարի զարգացումից»,-ասել է Գալենկոն:
Համաձայն IPCC-ի, վատագույն դեպքում, հյուսիսային մի շարք մայրցամաքներում ցրտաշունչ օրերը կսկսեն նվազել, հարավում կլինի երաշտ, խոնավ շրջաններում ջերմաստիճանի անկում` առատ տեղումներով:
Իսկ արդեն 2100 թ. գլոբալ ծովային մակարդակը կարող է բարձրանալ մինչև 82 սմ: Երկրի միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 0,3- 4,8 աստիճան` կախված ջերմոցային գազերի արտանետումների քանակից:
Սակայն պետք է հաշվի առնել, որ շատ բան կախված է բնությունից, ուստի միանգամայն հնարավոր է, որ հաճախակի տրամադրության կտրուկ փոփոխություն տեղի ունենա:
«Իսկ հունվար և փետրվար ամիսների վերջում սառնամանիքները կվերադառնան, որի դեպքում միջին ջերմաստիճանը կլինի հավասարակշռված»,-կանխատեսել է պրոֆեսորը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

fo@irates.am