ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգ Հայաստանում

Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգ Հայաստանում
01.02.2014 | 18:30

«Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգը լրջագույն փաստաթուղթ է, որը պատրաստելիս պետք է պատասխանենք մի շատ կարևոր հարցի՝ ու՞ր ենք մենք գնում: Որպեսզի հասկանանք՝ ո՞ր ուղղությամբ և ու՞ր ենք գնում, պետք է ունենանք այդ ոլորտի զարգացման հստակ տեսլականը: 1990 թ. սկսած մենք պետք է ունենանք այդ տեսլականը, ինչքա՞ն արտաոսք է եղել Հայաստանից, ինչպե՞ս է հաշվառվել, ի՞նչ քայլեր պիտի արվեն, ի՞նչ բարեփոխումներ իրականացվեն, ի՞նչ գումարներ ծախսվեն, և այլն, և այլն: Ժողովրդագրական անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա պահելու համար պիտի իմանանք՝ ո՞ր ոլորտում ի՞նչ գործիքներ կիրառել, որո՞նք կբերեն իրավիճակի բարելավման: Նույնը վերաբերում է հոգևոր անվտանգությանը: Այսօր ասում են, որ Հայաստանում կան բազմաթիվ աղանդներ, բայց երբ մեկը խոսում է աղանդների դեմ, մյուսը միջազգային կազմակերպություններում բարձրաձայնում է կրոնական իրավունքների խախտման մասին: Բոլոր այդ հարցերին պատասխան տալու համար մեզ սպառիչ տեսլական է պետք, որը կներառի լավագույն միջազգային փորձը և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովման երաշխիքներ կտա: Մենք պետք է ունենանք անխոցելի փաստաթուղթ՝ խարսխված միջազգային փորձի հիման վրա, և քայլեր իրականացնենք իրականություն դարձնելու համար»,-մամլո ասուլիսում այսօր ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ