ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը

Մահացել է օսկարակիր դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը
02.02.2014 | 23:19

Ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին մահացած են գտել իր տանը: Նախնական վարկածի համաձայն` նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Նշվում է, որ դերասանին գտել են ներարկիչը ձեռքին: Մահվան պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ: Հոֆմանը 46 տարեկան էր: Անցյալում ևս նա բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
Նրա մասնկացությամբ հայտնի ֆիլմերից են «Կնոջ բույրը», «Մագնոլիա», «Տաղանդավոր միսթր Ռիփլին», «Կապոտե», «Կարմիր վիշապը», «Ռոք ալիք», «Մարդ, ով փոխել է ամեն ինչ», «Վարպետը» և այլն: «Կապոտեի» գլխավոր դերի համար 2006 թ. ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և այլ հայտնի մրցանակներ: Նա երեք երեխաների հայր էր:

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ