ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Յանուկովիչի և իր շրջապատի նկատմամբ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել

Յանուկովիչի և իր շրջապատի նկատմամբ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել
18.02.2014 | 12:49

Անհրաժեշտ է ստուգել ՈՒկրաինայի նախագահի, նրա մտերիմ շրջապատի և ռեժիմին սատարող օլիգարխների` ԵՄ երկրներում առկա ունեցվածքը: Այս մասին խոսել է «ՈՒդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Կլիչկոյի խոսքով` «ԵՄ-ի և մասնավորապես Գերմանիայի ձեռքում կան գործիքներ ու մեխանիզմներ պատժամիջոցների կիրառման համար»: Վիտալի Կլիչկոն ասել է, որ ԵՄ երկրներում առկա բոլոր կասկածելի բանկային գործարքները պետք է կասեցվեն համաձայն ԵՄ փաստաթղթերի` փողերի լվացման դեմ պայքարի պահանջների: Նման միջոցառումները, ըստ ընդդիմադիր առաջնորդի, իրենց անմիջական ազդեցությունը կունենան խորհրդարանում «Ռեգիոնների» կուսակցության քվեարկության վրա: «ՈՒդարի» ղեկավարն ասել է, թե Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ ճնշմանը զուգահեռ պետք է ՈՒկրաինայի ժողովրդին ճգնաժամի հաղթահարման ծրագիր առաջարկել, որը կներառի ֆինանսական և այլ կարգի օգնություն: Կլիչկոյի խոսքով այդ ծրագիրը, որը կարող է ստանալ միայն ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը, պետք է ներառի մի շարք կարևոր հարցեր. ոչ վիզային ռեժիմի ներդրում ուկրաինացիների համար` բացառությամբ Յանուկովիչի ռեժիմի ներկայացուցիչների կամ նվազագույնը` անվճար վիզաների և դրանց ստացման պայմանների թեթևացում, ինչպես նաև ՈՒկրաինայի` ԵՄ անդամության հեռանկարների առավել հստակ ուրվագծում: Կլիչկոն նշել է, որ երկրում ճգնաժամի հաղթահարումը անհնար է առանց կառավարման համակարգի փոփոխությունների, որի համար անհրաժեշտ է հնարավորինս արագ վերադառնալ 2004 -ի սահմանադրությանը:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ