ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայոց Ցեղասպանության թեմայով վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ

Հայոց Ցեղասպանության թեմայով վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ
20.02.2014 | 14:45

«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-ից 6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին: Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբը ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարները կպարգևատրվեն 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով, իսկ մյուսները՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով: Ընտրված 10 սցենարներով կնկարահանվեն ֆիլմեր: Սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել info@gaiff.am Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 52-10-42 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ