Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հռոմը չի զիջում Վենետիկին

Հռոմը չի զիջում Վենետիկին
22.02.2014 | 23:36

Հռոմում շաբաթ օրը սկսվել է դիմակահանդեսը: Տոնակատարությունները կտևեն երկու շաբաթ և կավարտվեն մարտի 4-ի հրավառությամբ : Հռոմի դիմակահանդեսի հիմնական տոնակատարությունները տեղի կունենան Պյացցա դել Պոպոլոյում: Տոնական երթն առաջին օրը կանցնի քաղաքի ամենագլխավոր փողոցներից մեկով՝ Վիա դել Կորսոյով: Մոտակա 11 օրերին հարյուրավոր միջոցառումներ են նախանշված՝ ներառյալ իտալական ավանդական ճաշատեսակների համտես, լավագույն դիմակահանդեսային կոստյումի մրցույթ և տիկնիկային թատրոնի ներկայացում: Մինչև 19-րդ դարը նշվող դիմակահանդեսի ավանդույթին Հռոմի իշխանությունները վերադարձել են 2009 թվականին, սակայն Հռոմը չի զիջում Վենետիկի դիմակահանդեսին:

Դիտվել է՝ 2207

Մեկնաբանություններ