ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«ՌԴ-ն առաջնորդվում է իրավիճակային լուծումներով»

«ՌԴ-ն առաջնորդվում է իրավիճակային լուծումներով»
10.03.2014 | 17:07

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրավիրած քննարկման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն, անդրադառնալով Ղրիմի իրադարձություններին, նշեց, թե ինչպես մի քանի տասնյակ, մինչև ատամները զինված անձինք գրավեցին Ղրիմի խորհրդարանի շենքը: Այդ ընթացքում էլ Ղրիմը օկուպացնում են ռուսական զորքերը: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ խորհրդարանն այդ ընթացքում աշխատել է ավտոմատների և գնդացիրների փողերի տակ, օկուպացված պայմաններում: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այդ առումով ոչ մի համեմատություն չի կարող լինել Արցախի և Ղրիմի միջև, դա սադրանք է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ ՌԴ-ն ցույց է տվել, որ իր համար գոյություն չունի միջազգային իրավունք, և հենց դրանով էլ մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը: Նա ստեղծված իրավիճակը համեմատեց Կարիբյան ճգնաժամի հետ:
Անդրադառնալով ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ փախուստից հետո նա Ռուսաստանում հայտարարվեց որպես դավաճան, իսկ այնուհետև, երբ կրկին ծագեց նրա անհրաժեշտությունը, հայտարարեցին, որ նա նախագահ է: Այստեղից էլ Դավիթ Շահնազարյանը եզրակացնում է, որ Ռուսաստանն առաջնորդվում է իրավիճակային լուծումներով:
«Այն պահից, ինչ Ռուսաստանը Ղրիմը կընդունի իր կազմ, իրավականորեն կհաստատի այն, որ այդ պահից միանում է պուտինյան Ռուսաստանի փլուզման ժամանակացույցը: Սա լինելու է անխուսափելի: ՌԴ-ն այսօր գտնվում է շատ խոր քաղաքական և քաղաքակրթական մեկուսացման մեջ»,- ասաց նա:
Դավիթ Շահնազարյանը մտավախություն հայտնեց, որ մինչև փլուզումը պուտինյան կայրսությունը կարող է նորանոր չարիքներ պատճառել մեր տարածաշրջանին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ