ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից ՈՒկրաինայի հարցն է

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նորից ՈՒկրաինայի հարցն է
11.03.2014 | 11:45

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական փակ նիստն է անցկացնում ՈՒկրաինայի հարցով՝ ուկրաինական պատվիրակության փետրվարի 28-ի դիմումի համաձայն: Քննարկումների օրակարգը չի հրապարակվում: Վերջին անգամ ԱԽ-ն ուկրաինական իրադարձություններին անդրադարձել էր անցած հինգշաբթի օրը:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ