ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Փարավոնի հայացքն ուղղված է Նեղոսին

Փարավոնի հայացքն ուղղված է Նեղոսին
25.03.2014 | 12:23

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ նշելով, որ հնագետների խմբի ղեկավարը գերմանահայ Հուրիկ Սուրուզյանն է: Եվրոպացի և եգիպտացի հնագետների խումբը կարմիր կվարցե երկու հոյակերտ արձանները հայտնաբերել է Նեղոսի արևմտյան ափին՝ փարավոնների հուղարկավորության հովտում: Ամենհոտեպ 3-րդ փարավոնի տաճարը մինչև հիմա հայտնի էր երկու արձաներով, որոնք կերտվել են 3400 տարի առաջ: Երկու վիթխարի արձանները փարավոնին ներկայացնում են նստած, ձեռքերը ծնկներին, հայացքը ուղղված է Նեղոսին ու դեպի արևելք: Զույգ արձանները հսկում էին փարավոնի տաճարը: Հնագետները նշում են, որ Ամենհոտեպի թագավորության ժամանակաշրջանը հին Եգիպտոսի քաղաքական ու մշակութային զարգացման գագաթնակետն էր:

«Մինչև հիմա աշխարհը գիտեր Ամենհոտեպ 3-րդի երկու հսկա արձանի մասին, բայց այսօրվանից դրանք չորսն են»,- «Ֆրանս Պրես»-ին ասել է Հուրիկ Սուրուզյանը՝ նշելով, որ հայտնաբերված արձանները դարերի ընթացքում լուրջ վնասվել են:
«Արձանների մասերը դարերով ընկած են եղել, վնասվելով բնության տարերքներից, և երկրաշարժից, վնասվել են ոռոգման ջրերից, աղից, գանձ որոնողների գործողություններից՝ վանդալիզմից»,- իր էքսկավատորի մոտ կանգնած նկարագրել է Հուրիկ Սուրուզյանը, մինչ տեղի գյուղացիները լվանում էին վերջին ամիսներին հայտնաբերված հին արձանների կտորներն ու մասերը:
«Այս հոյակապ տաճարը մինչև հիմա հետաքրքիր է ուսումնասիրելու և պահպանելու համար»,- նշել է հնագետը։ Հնագետ Հուրիկ Սուրուզյանը իրականացնում է Ամենհոտեպ 3-րդի տաճարի պահպանման ծրագիրը: Հայտնաբերված նոր արձաններից մեկը 11.5 մետր բարձրություն ունի, կշիռը 250 տոննա է: Փարավոնը նորից քանդակված է նստած, ձեռքերը դրած ծնկներին: Հնագետները ասում են, որ չկան արձանների մեծ թագերը, այլապես նրանք 13.5 մետր բարձրություն կունենային ու կկշռեին 450 տոննա: Ինչպես հին արձանները, այնպես էլ նոր հայտնաբերվածներից մեկը ընդհանուր կառուցվածք ունի: Փարավոնի գահի քանդակները խորհրդանշում են վերին և ներքին Եգիպտոսի միավորումը: Փարավոնի ոտքերի մոտ նրա կնոջ և մոր արձաններ են, նոր հայտնաբերված արձանախմբում փարավոնի մոր արձանը չի պահպանվել: Փարավոնի երկրորդ կանգնած արձանը հսկելու էր տաճարի հյուսիսային դարպասը:
Սուրուզյանն ասել է, որ իր թիմի նպատակը այս հուշարձաններն ու տաճարը պահպանելն է, որ վնասել են բնությունն և մարդիկ: «Յուրաքանչյուր փլատակ, յուրաքանչյուր հուշարձան պատշաճ բուժվելու իրավունք ունի»,- ասել է Սուրուզյանը։ «Գաղափարը հուշարձանները տեղում պահելն է, մոնտաժմանը պետք է վերջ տալ»,- նշել նա՝ ավելացնելով, որ համաշխարհային ժառանգության պատմական վայրերի պահպանումը միջազգային ֆինանսավորման կարիք ունի:
Նա ասել է, որ Ամենհոտեպ 3-րդի տաճարի պահպանման աշխատանքները իրականացվում են միջազգային և անհատ դոնորների օգնությամբ:

Դիտվել է՝ 3282

Մեկնաբանություններ