Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարչապետի հրաժարականով «մատ արվեց» քառյակին

Վարչապետի հրաժարականով «մատ արվեց» քառյակին
07.04.2014 | 16:42

Ընդդիմադիր դաշտի 90 տոկոսը վերահսկվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Վերջինս նշել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով Սերժ Սարգսյանը «մատ արեց» ոչիշխանականների քառյակին, և քառյակի ուժերի կողմից վարչապետի հրաժարականն իրենց գործունեությանը վերագրելու փորձերը անհիմն են: Մակեյանն ասել է նաև, թե քառյակը «մի քիչ շատ բան է իր վրա վերցնում» և այդ չորս կուսակցությունները նույնպես ենթարկվում են Սերժ Սարգսյանին: Հակառակ դեպքում` «նրանք պետք է պահանջեին Սերժ Սարգսյանի հրաժարականը»:

Անդրադառնալով ապագա վարչապետի անձին՝ Պետրոս Մակեյանն ասել է, թե, ենթադրում է, որ «նոր վարչապետը լինելու է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից»: Կուսակցապետը նաև նշել է, որ Հայաստանում վարչապետները ոչինչ չեն որոշում և նրանք «օպերատոր-կատարողներ են»:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ