ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մշակույթի գործիչներն էլ ծառ տնկեցին

Մշակույթի գործիչներն էլ ծառ տնկեցին
12.04.2014 | 18:07

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այսօր առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, ենթակա կառույցները, կրթական և բժշկական հիմնարկները, մշակութային օջախները և տնտեսվարողները:
Շաբաթօրյակի անցկացման համար ապահովվել են մաքրման և ծառատունկի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու համապատասխան տեխնիկան:
Վարչական շրջանում վաղ առավոտից տոնական տրամադրություն էին հաղորդում փողոցներում հնչող Երևանին նվիրված երգերը: Ծառատունկին և մաքրման աշխատանքներին միացել էին ճանաչված և սիրված մշակութային գործիչները: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շրջայց-վերահսկողությունից հետո միացավ նրանց Հրազդանի կիրճում, ուր միասին ծառ տնկեցին: Մշակութային գործիչները նշեցին, որ մեծ հաճույքով են միացել Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներին:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ