Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է

Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է
23.04.2014 | 13:52

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները – այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: - Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները: Խնդրում եմ ծանոթանալ»(տե՛ս այստեղ):

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ