Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ֆեյսբուքն» իր վրա հրավիրեց նաև ՀՀ վարչապետի ուշադրությունը

«Ֆեյսբուքն» իր վրա հրավիրեց նաև ՀՀ վարչապետի ուշադրությունը
05.05.2014 | 20:32

Լրագրող, հեռուստավավերագրող Վարդ Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ժող ջան, համարյա սենսացիա` այսօր գրեցի այսպիսի ստատուս. «Եթե Հովիկ Աբրահամյանի կողքին PR-ի գոնե այբուբենն իմացող մեկ շունչ կա, պիտի իր շեֆին հուշի, որ հոգատար հոր իմիջի իսկական ցուցադրություն կլինի «Արմենիայի» լրագրող, մոնտաժողին կրկին իրենց աշխատանքին վերադարձնելը. ընդամենը մի հարցազրույց է տալիս, որ ինքը դեմ է այդպիսի ռեպրեսիվ մեթոդներին, և վերջ։ Պարտավոր էի ասել։ Արդյունքը նայեք, քիչ է ասել՝ հիացած եմ»:

Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ
«Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը՝ վերանայել իրենց որոշումը»:
Փաստորեն, սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումների արդյունքը եղավ այն, որ նորընծա վարչապետն արձագանքեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողներին աշխատանքից ազատելու փաստին և առաջարկեց վերանայել այդ որոշումը:
Հիշեցնենք, որ «Արմենիայի» լրագրողին և մոնտաժողին աշխատանքից ազատել էին Հովիկ Աբրահամյանի անունը Հավիկ գրելու պատճառով, ինչը սոցցանցերում ներկայացվում էր որպես տեխնիկական վրիպակ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ