Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱԳՆ խոսնակը չի կարծում

ԱԳՆ խոսնակը չի կարծում
08.05.2014 | 11:30

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ դեսպանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» հասարակական կազմակերպությունների մասին, ասել է. - «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»։
«Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- հավելել է Բալայանը։
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում ասել էր․ «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս - հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»: Սա ՌԴ դեսպանի հերթական սկանդալային հայտարարությունն է, մինչ այդ նա ասել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում կանխել բարեկամ երկրների ներքին գործերին միջամտելու փորձերը, որոնցով կներդրվեն «մեր մտքին ու սրտին խորթ» արժեքներ: ՀՀ ԱԳ նախարարությունը ՌԴ դեսպանին ՀՀ ներքին գործերին չմիջամտելու նոտայի փոխարեն փորձում է նրան արդարացնել:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ