Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռիգայում արգելել են «Ռուսական քայլերգը» և Հաղթանակի օրը

Ռիգայում արգելել են «Ռուսական քայլերգը» և Հաղթանակի օրը
07.05.2014 | 11:55

Ռիգայի դուման արգելել է մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի շրջանակներում, կատարել «Ռուսական քայլերգը»: Այդ որոշումը դումայի ղեկավար Յուրիս Ռազդևիչն ընդունել է լատվիական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ միջոցառումը կարող է սպառնալ հասարակական կարգին ու անվտանգությանը: Գերատեսչությունում կարծում են, որ «Հայրենիք» միավորման գործունեությունը` արտահայտված քայլերգով, «ուղղված է հասարակության պառակտմանը, գաղափարական տարաձայնություններին, լատվիական հասարակության մեջ միջէթնիկական լարվածություն առաջացնելուն»: Երկրի հատուկ ծառայությունները կարծում են, որ «Ռուսական քայլերգ»-ին կարող են մասնակցել «մարդիկ, ովքեր կողմնորոշված են դեպի հակասությունների հրահրում»:

«Հայրենիք» միավորման ներկայացուցիչները սոցցանցերում տարածում են հաղորդագրություններ, որոնցում նշվում է, որ Ռիգայի բնակչության մեծամասնությունը ռուսներ են, որ «Ռիգան մեր քաղաքն է, Լատվիան` մեր երկիրը, ռուսերենը` Լատվիայի լեզուն»:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ