Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկասում

Ֆրանսիայի նախագահը Հարավային Կովկասում
12.05.2014 | 11:40

Այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանում է Երևան, երեկ նա պաշտոնական այցով Ադրբեջանում էր: «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների դրոշները, պատվավոր հյուրի պատվին պատվո պահակախումբ էր կանգնեցված: Օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձինք:
Le Dauphine Libere պարբերականը գրել է, որ Օլանդի այցը Հարավային Կովկաս ժամանակային առումով համընկել է Ուկրաինայում շատ կարևոր իրադարձության հետ։ Այցը կսկսվի Բաքու այցելությամբ և կավարտվի մայիսի 12-ին Երևանում։
«Այն ժամանակ, երբ Օլանդը կգտնվի Երևանում, ռուսամետ ուժերը Ուկրաինայի հարավ-արևելքում հանրաքվե կանցկացնեն։ Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է նրանց հետ պահել այդ մտադրությունից, դաշնայնացման կողմնակիցները այդպես էլ չեն հրաժարվել հանրաքվեից»,- գրել է պարբերականը։
Ֆրանսիան Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալիք չի տեսնում Եվրամիության հետ մերձենալու երկրների քաղաքականության մեջ։ Փարիզում համարում են, որ չի կարելի այդ երկրներին ստիպել ընտրել Մոսկվայի և Եվրամիության միջև։
«Դա էքսկուրսիա չէ մարտական գործողությունների շրջան, դա քայլ է՝ միտված հակամարտության կարգավորմանը»,- մեջբերում է պարբերականն իր աղբյուրին Ելիսեյան պալատից։
Այցի ընթացքում սպասվում է, որ Օլանդը սկզբունքային դիրքորոշում կհայտնի Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի մասին։
Ֆրանսուա Օլանդին ուղեկցում է բիզնեսմենների պատվիրակությունը։ Բաքվում Օլանդի գլխավոր տնտեսական խնդիրն է հավասարեցնել առևտրային դիսբալանսը երկու երկրների միջև։ Այսօր Ֆրանսիան Ադրբեջան է արտահանում 226 միլիոն եվրոյի ապրանք, իսկ գնում է 1,7 մլրդ դոլարի (հիմնականում՝ նավթամթերք)։
«Չնայած Ֆրանսիայի և Հայաստանի միջև սերտ պատմական ու մշակութային կապին, ապրանքաշրջանառությունը այդ երկրների միջև կազմում է ընդամենը 50 մլն դոլար»,- նշում է պարբերականը՝ ընդգծելով, որ բիզնեսմենները ջանալու են մեծացնել այդ թիվը։
Մայիսի 12-ին, երբ Օլանդը կժամանի Երևան, լրանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի ստորագրման 20 տարին։ Անկասկած, Օլանդը Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ կունենա Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ։
«Օլանդը կփորձի նախագահներին համոզել վերսկսելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, սակայն այդ բանակցություններում չարժե լուրջ առաջընթաց ակնկալել»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ