Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան

Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան
13.05.2014 | 00:21

Մայիսի 12-ին մեկնարկում է փորձագիտական երկու խմբերի այցը Երևանի գյուղատնտեսական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերը մայիսի 12-16-ը երկու բուհերում հանդիպում-քննարկումներ կունենան բուհերի ռեկտորների, փոխռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:
Մինչ այս բուհերը, ըստ Կառավարության կողմից հաստատված պետական հավատարմագրման կարգի, արդեն ներկայացրել են ինքնավերլուծություն, որն էլ փորձագետներն ուսումնասիրել են: Այցի ավարտից հետո փորձագիտական խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները և կներկայացնի վերջնական զեկույց: Դրա հիման վրա կմշակվի բուհի հետագա բարելավման պլանը:
Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:
Երևանի գյուղատնտեսական համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Աղավնի Հակոբյանը: Միջազգային փորձագետը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի ընդունելության գործընթացի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Թեո Վաբելսն է:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ պրոֆեսոր Սամվել Պիպոյանը: Միջազգային փորձագետը Իսպանիայի Վալենսիայի տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորի ինստիտուցիոնալ և միջազգային զարգացման գծով խորհրդական Գայ Հագն է:
Նշենք, որ ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացվում հինգ բուհերում: Մինչ այս փորձագիտական խմբերն արդեն այցելել են Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ