Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հնագետները Հախելբիխում հռոմեացի լեգիոներների ռազմաճամբար են հայտնաբերել

Հնագետները Հախելբիխում հռոմեացի լեգիոներների ռազմաճամբար են հայտնաբերել
13.05.2014 | 11:36

Գերմանացի հնագետները երկրի կենտրոնական մասում պեղումների ժամանակ հայտնաբերել են հռոմեացի լեգիոներների ռազմաճամբարի մնացորդներ։ Հախելբիխում հայտնաբերված դաշտային ռազմաճամբարը թվագրվում է 1-3-րդ դարեր։ Շինություններն ունեն հին հռոմեական ռազմաճամբարները համապատասխանում են հնագույն գրավոր աղբյուրներում ներկայացված նկարագրություններին։ Այդ ռազմաճամբարները ստեղծվում էին մի քանի ժամում և ծառայում էին զինվորների կարճատև հանգստի համար։ Թեպետ ճամբարի ստեղծման ժամանակահատվածը ստույգ չէ, փաստ է, որ հռոմեացիները Գերմանիայի ներկա տարածքում շատ ավելի են խորացել, քան մինչ այդ ենթադրվում էր։

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ