Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հարգանքի տուրք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
20.05.2014 | 01:31

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, Հայաստանում Հունաստանի դեսպան Իոանիս Տաիսը, հոգևոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին։
Նրանք լռությամբ ու խոնարհումով հարգել են 1915-1923 թվականներին Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստի արարողություն։
Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում, Օսմանյան Թուրքիայի ծրագրած և կազմակերպած, քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասել է, որ 2011 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի ԱԺ-ն հանդես է եկել կոչով, որ միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև հույն և ասորի ժողովուրդների։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության և պատմական արդարության վերականգնման»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը։
Դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունը, նշել, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է հայերի և Պոնտոսի հույների ցեղասպանությունը։
Երևանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշել է, որ պետք է պահանջատեր լինել և միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ