Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Դուք չե՞ք զգում, որ դա իմ ձեռագիրը չի»

«Դուք չե՞ք զգում, որ դա իմ ձեռագիրը չի»
23.05.2014 | 12:43

«Քառյակը չէր կարող կառավարությանը ոչ «այո» ասել, ոչ էլ՝ «ոչ», այդ պատճառով բոյկոտեց կառավարության ծրագիրը»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Դա բոյկոտ չէր, ասացին՝ չենք մասնակցելու քվեարկությանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա հավաստիացրեց, որ ինքը ճնշում չի գործադրել գործարարների, մասնավորապես՝ նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Կարեն Բոթոյանի վրա, որ կուսակցությունից դուրս գալու դիմում էր գրել՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկելու համար:
«Դուք չե՞ք զգում, որ դա իմ ձեռագիրը չի, որ ես որևէ մեկի վրա ճնշում գործադրեմ։ Կարող եմ խնդրել, համոզել, առաջարկել, հորդորել, բայց ճնշում գործադրել՝ ոչ: Կառավարության ծրագիրը հաստատվել է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր խոստումներն իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 2350

Մեկնաբանություններ