Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայաստանում կա եվրոպական ընտրություն

Հայաստանում կա եվրոպական ընտրություն
24.05.2014 | 19:05

Դիտարկելով եվրոպական ուղղությունը որպես ինքնիշխանության, անվտանգության և համակողմանի զարգացման երաշխիք՝ հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական շարժումները ներկայացնող մի խումբ մարդիկ ստեղծում են «Եվրոպական ընտրություն» քաղաքական և քաղաքացիական դաշինքը:
Նախաձեռնության անդամ, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ «Եվրոպական ընտրություն» դաշինքը փորձելու է կանխել Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը, հակառակ դեպքում կարճ ժամանակ անց մարդիկ իրենց մաշկի վրա կզգան հետևանքները։ «Կյանքը կհուշի, որ պաշտոնական մակարդակով հայտարարված և ընդունված ճանապարհը կործանարար է։ Սպասվում են տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ, արտագաղթի ուժգնացում և երկրի ինքնիշխանության կորուստ»՝ համոզված է Բորիս Նավասարդյանը։

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ