Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կառավարության ծրագրի հիմնական խնդիրն անհայտ է

Կառավարության ծրագրի հիմնական խնդիրն անհայտ է
26.05.2014 | 14:15

Կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ անել, սակայն երբ թվեր չկան, անհասկանալի է, թե այդ բարեփոխումները կոնկրետ ինչ են ենթադրում: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետի խոսքով` թվերի պարագայում պատասխանատվության հարց է առաջանում, «դրա համար էլ թվեր չկան, որ նման իրավիճակներ չլինեն»: Ծրագրում թվերը բացակայում են, որն էլ պատկերացում չի տալիս, թե ինչ է իրականում երկրին սպասում ըստ այդ ծրագրի: Բանախոսի մեկնաբանմամբ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրով հստակ չէ, թե որն է հիմնական խնդիրը` գործազրկության վերացո՞ւմը, թե՞ աղքատության նվազեցումը: Վահագն Խաչատրյանն ասել է, թե խոստացված հինգ տոկոս տնտեսական աճն իրեն «ոչինչ չի ասում»: «Այս ծրագիրը ոչինչ չի տալիս մեզ, քանի դեռ Հայաստանում համակարգային փոփոխություններ չեն եղել», -նշել է Վահագն Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ