Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Որևէ վտանգ չկա, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել առանց ԼՂՀ-ի

Որևէ վտանգ չկա, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել առանց ԼՂՀ-ի
30.05.2014 | 20:17

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մտահոգիչ չի համարում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել առանց ԼՂՀ-ի: «Իսկ ինչպե՞ս պետք է անդամակցեր Արցախի հետ, եթե Արցախն այլ պետություն է: Բացի այդ՝ մնացած կազմակերպություններին անդամակցելիս մաքսային ինչ-որ կետ չենք դնում, չէ՞: Որևէ մտահոգիչ բան չեմ տեսնում, ընդհակառակը, տեղական տնտեսությունը զարգացնելու, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը կարող են զարգանալ»,- ասել է Դավիթ Բաբայանը: Արձագանքելով Նազարբաևի հայտարարությանը՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Կարծում եմ՝ Նազարբաևը նաև պատասխանել է այդ հարցին, որ ինչպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այնպես էլ Մաքսային միությանը, Հայաստանը կանդամակցի առանց Արցախի: Երկու դեպքում էլ մենք չունենք Հայաստանի և Արցախի միջև որևէ մաքսակետ, որը մտահոգում է շատերին»:

Դիտվել է՝ 1335

Մեկնաբանություններ