Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ծանոթացեք առանց նախապաշարումների

Ծանոթացեք առանց նախապաշարումների
07.06.2014 | 11:42

Ըատ orer.eu կայքի՝ այս նշանաբանով հունիսի 7-ին Պրահայի Կամպայում կանցկացվի միջմշակութային մեծ փառատոն, որին կմասնակցեն թե չեխերը, և թե Պրահայում ապրող ազգային փոքրամասնությունները։ Փառատոնը կսկսվի ցերեկը ժամը 12-ին և կավարտվի երեկոյան 22-ին։ Մուտքը ազատ է։
Արդեն 9-րդ տարին անցկացվող REFUFEST միջմշակութային փառատոնի հիմնական նպատակն է աջակցել արտասահմանցիների ինտեգրացիային։ Փառատոնի ծրագրում ոչ միայն աֆրիկյան, պաղեստինյան, վիետնամական կամ հրեական երաժշտություն է, այլև տարբեր ազգերի պարային ու երաժշտական համարներ, ստեղծագործական սեմինարներ ու բանավեճեր։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև ճաշակելու տարբեր ազգերի խորտիկներ։
Փառատոնը կազմակերպում է InBaze հասարակական կազմակերպությունը, տարբեր միջազգային կառույցների և Չեխիայի ներքին գործերի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ