Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսական փողային նվագախմբի համերգը` կամերայինում

Ռուսական փողային նվագախմբի համերգը` կամերայինում
11.06.2014 | 23:24

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 14-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա ռուսական փողային նվագախմբի համերգը:

Ծրագրում՝ Բախ, Տրոյան, Չայկովսկի, Ռոսինի, Կաչչինի, Շիլկլոպեր, Ռավել, Դենցա: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Պոլյանիչկո:
Համերգը կկայանա «Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակում:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ