Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Կիսելյովն այն մարդը չէ, որին պետք է բարձր մակարդակով ընդունել Հայաստանում»

«Կիսելյովն այն մարդը չէ, որին պետք է բարձր մակարդակով ընդունել Հայաստանում»
12.06.2014 | 14:21

«Քառյակը» ընդհանուր մոդել չունի, նրան միավորում էր միայն Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը, չնայած ոչ մի տարբերություն` վարչապետը Տիգրան Սարգսյանն է, թե Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը` այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը: ՀՀՇ վարչության անդամը, անդրադառնալով Նախիջևանի կողմից հնչած կրակոցներին, ասել է, թե դա նշանակում է, որ Ադրբեջանը «փորձում է անցնել պրովոկացիաների մակարդակին»: Քաղաքական գործիչը կարծում է, որ այդ ագրեսիան կապված չէ ԼՂՀ հակամարտության հետ: «Այստեղ հստակ երևում է, որ ՀԱՊԿ-ի ոչ անդամ երկիրը ագրեսիայի ձևով պատերազմ է հայտարարում ՀԱՊԿ անդամ երկրին»,-ասել է Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նկատել է. «Չեմ բացառում, որ դա կապված լինի Նազարբաևի, ՈՒոռլիքի հայտարարությունների հետ»: Ըստ Իգիթյանի` վերջին իրադարձությունների հետ կապված Ադրբեջանը փորձում է ներքաշել Թուրքիային: Ինչ վերաբերում է «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի պահվածքին, վերջինս Իգիթյանի համար «ռուսական քարոզչության էլեմենտներից է» և այն մարդը չէ, որին պետք է բարձր մակարդակով ընդունել Հայաստանում: Նշենք, որ հանդիպմանը հրավիրված է եղել և ՀՀԿ անդամ Լևոն Մարտիրոսյանը, ով բացակայել է և չի պատասխանել հեռախոսազանգերին:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ