Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախարարները հլու-հնազանդ նստեցին

Նախարարները հլու-հնազանդ նստեցին
13.06.2014 | 00:24

ԱԺ-ում հունիսի 11-ին կառավարության հարց ու պատասխանի օրը լրագրողներիս համար նախարարական որսը դժվարացել էր։ Հովիկ Աբրահամյանի կառավարության անդամները նիստի ժամանակ անգամ ծխելու դուրս չեկան։ Ոչ, ոչ թե պատգամավորների հարցերից նրանց ախորժակը փակվել էր, այլ դուրս չեկան ու վերջ։ Գուցե այս դեպքը եզակի էր վերջին շրջանի համար, ամեն դեպքում մենք փորձեցինք պարզել, թե դա ինչով է պայմանավորված։ Կոնկրետ պատասխան չտվեցին ո՛չ պատգամավորները, ո՛չ էլ ԱԺ աշխատակիցները։ Փոխարենը նրանք նույնպես զարմացած ասացին. «Իսկապես որ ուշադրություն չէինք դարձրել, բայց քանի նիստ է՝ նախարարները ելումուտը դադարեցրել են նիստի ընթացքում»։ Գուցե նախարարների «մեծ» հետաքրքրությունը պատգամավորների հարցադրումների նկատմամբ պայմանավորված է մեկ ա՞յլ գործոնով, դժվար է ասել, կարող ենք միայն տարբեր ենթադրություններ անել։ Իսկ ենթադրություններն էլ, ինչպես ասում են, յուրաքանչյուրն անում է «իր կարդացածության մակարդակով»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ