Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նպատակը իրազեկումն է

Նպատակը իրազեկումն է
19.06.2014 | 14:28

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ ս.թ. հունիսի 21-ին ժամը 18:00, «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի Քանդակների պուրակում ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը հեղինակների իրավունքների պաշտպանության «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության, ՀՀ մշակույթի նախարարության և «Օվեյշն փրադաքշըն սենթերի» հետ համատեղ կներկայացնի հենության դեմ ուղղված առաջին համերգը:

Համերգի նպատակն է հայ հասարակության և, հատկապես, երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկությունը մտավոր սեփականության ու հեղինակային իրավունքների հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ