Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև

Խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև
20.06.2014 | 12:45

Երևանում կայացել են դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Իսրայելի արտգործնախարարությունների միջև:
Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է հայ - իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը, անդրադարձ է կատարվել փոխադարձ ներդրումների խրախուսմանը: Կարևորվել է գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվել է փոխայցելությունների կարևորությունը:
Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունն այցելել է նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ