Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Ալիև-Լավրով հանդիպումը Բաքվում

Ալիև-Լավրով հանդիպումը Բաքվում
20.06.2014 | 12:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Ընդգծելով երկկողմ հարաբերությունների դինամիկ և հաջող զարգացումը՝ Ալիևը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա: Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: Լավրովը նշել է, թե իրենք կիսում են Ալիևի տեսակետը, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են և հաջողությամբ զարգանում են: Նա նաև ասել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Լավրովն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ