Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոստիկանը հիշում էր այն ամենը, ինչն իրեն էր ձեռնտու

Ոստիկանը հիշում էր այն ամենը, ինչն իրեն էր ձեռնտու
16.07.2014 | 16:04

Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական այսօրվա նիստն ընդմիջումից հետո շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանի հարցաքննությամբ: Նրան հարցեր էին ուղղում փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Արա Զաքարյանը:

Ոստիկանը, որը դատական նիստի սկզբում լավ հիշում էր, թե ամբաստանյալներից ով ինչ հագուստով է եղել անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում իրականացրած հեղափոխության ակցիայի ժամանակ, իրադարձություններին վերաբերող հարցերի մեծ մասին արձագանքում էր. «Չեմ հիշում»: Իսկ Արա Զաքարյանը հետաքրքրվում էր մասնավորապես, թե այդ օրն ովքեր են առաջինը փողոց դուրս եկել, ոստիկաններն ինչ հեռավորության վրա էին կանգնած երթի մասնակիցներից, ինչպես էր ոստիկանը կարողանում տարբերել երթի մասնակիցներին լրագրողներից ու քաղաքացիներից:
Երբ Արա Զաքարյանը հետաքրքրվեց, թե ինչու տուժող ճանաչված ոստիկանը բարձրախոսով չի տեղեկացրել քաղաքացիներին անցումով անցնելու մասին, վերջինս ասաց. «Շանթն ու իր ընկերները չէին թողնում»: Սա առիթ տվեց, որ Շանթ Հարությունյանը հերթական անգամ զայրանա և դատարանում հայտարարի, որ ոստիկանը սուտ է խոսում, իր նկատմամբ շառ է անում: Տեղի ունեցավ քաշքշուկ դատական նիստի անվտանգությունը հսկող ոստիկանների, տուժող ոստիկանի և Շանթ Հարությունյանի միջև: Դատական նիստի մասնակիցներից ոմանց նյարդերն էլ տեղի տվեցին և նրանք ռեպլիկներ արձակեցին:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ստիպված էր կրկին հայտարարել ընդմիջում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ