-
14.10.2020|
21:54
Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
-
14.10.2020|
15:07
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին ստեղծված իրավիճակի և մեր հետագա անելիքների հետ կապված:
-
14.10.2020|
15:05
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն միմյանց մեղադրել են մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է AP- ն:
-
14.10.2020|
15:02
Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում է՝ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
14.10.2020|
15:00
Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան՝ Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել:
-
14.10.2020|
14:58
Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում բանակցությունների արդյունքում ամրագրել է բանակցային ընթացիկ ձևաչափի անփոփոխելիությունը, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացառվում է բանակցություններից՝ РБК հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
-
14.10.2020|
14:52
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, հաղորդում են Պաշտպանության բանակից։
-
14.10.2020|
14:51
Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղ, գրում է Wall Street Journal-ը, հարյուրավոր այլ արմատականներ պատրաստվում են ուղարկվել այնտեղ: Տեղափոխությանը մասնակցող սիրիացու խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից 100 հոգի խմբերով մեկնում են Ղարաբաղ:
-
14.10.2020|
14:48
Ճիշտ կլինի ռուս ռազմական դիտորդներին տեղակայել Ղարաբաղի շփման գծում, բայց որոշումը Բաքվինն ու Երևանինն է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
14.10.2020|
14:44
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։