ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մանսուրյանական օրեր

Մանսուրյանական օրեր
17.09.2014 | 11:39

«Նարեկացի» արվեստի միությունում անցկացվում են Մանսուրյանական օրեր, որոնց շրջանակում կազմակերպվում են դասախոսություններ: Այսօր՝ ժամը 19:00-ին, կներկայացվի «Մանսուրյանը և 80-ականները» (Արթուր Ավանեսով), սեպտեմբերի 18-ին, նույն ժամին` «Մանսուրյանը և հայ արվեստը» (Մհեր Նավոյան):

Մանսուրյանական օրերը կամփոփվեն սեպտեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք գալա համերգով, որի ընթացքում կկայանա «Նարեկացի» արվեստի միության թողարկած՝ Տիգրան Մանսուրյանի խմբերգերի ձայնասկավառակի շնորհանդեսը:
Դասախոսությունները մեկնարկել են «Մանսուրյանը և ավանգարդը» թեմայով, որը ներկայացրել են Աշոտ Զոհրաբյանը և Տիգրան Մանսուրյանը:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ