Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իշխանության լավն ու հասարակության վատը

Իշխանության լավն ու հասարակության վատը
18.09.2014 | 14:30

Ոչիշխանականների՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքը սպառնալիք չի կարող լինել ՀՀԿ-ի համար: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, ով նաև ասել է, թե հանրավաքները, այնումենայնիվ, մտահոգիչ են, քանի որ դրանց ընթացքում հնչում են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ կարծիքներ:

Հանրահավաք ասվածը, որպես այդպիսին, չի կարող մտահոգիչ չլինել որևէ երկրի որևէ իշխանության համար: Առավել ևս, երբ այդ երկիրն աղքատ է, գործազրկությունը բարձր տոկոս է կազմում, երկրի բնակչությունը հակված է հացի խնդիրը լուծել արտագաղթի ճանապարհով, իսկ ընդդիմություն ասվածը թեկուզև թույլ է, բայց և ունակ է երկրի իրավիճակի հանգամանքը գործածել իշխանության դեմ՝ երբ ցանկանա և ինչպես ցանկանա: Եվ ըստ ամենայնի՝ «երբ» -ի և «ինչպես» -ի հարցն է Սուքիաս Ավետիսյանը համարում սուբյեկտիվ դիրքորոշում: Բայց այն, ինչ իշխանությունն ընկալում է հակառակ ճամբարից եկող սուբյեկտիվիզմ, հասարակության համար կարող է նույնիսկ օբյեկտիվության պակաս պարունակել իր մեջ: Երկրի վիճակը շարքային քաղաքացուց լավ ոչ ոք չի զգում. ոչ ընդդիմությունը, ոչ էլ առավել ևս իշխանությունը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ