Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հանգիստ թողեք իրենց առաքելությունն ավարտած քաղաքական գործիչներին

Հանգիստ թողեք իրենց առաքելությունն ավարտած քաղաքական գործիչներին
18.09.2014 | 16:19

ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով հայաստանյան ընդդիմությանն ու նրա գործունեությանը, նշեց, որ այն շատ խայտաբղետ է: Ազատ Արշակյանը հիշեցրեց, որ, օրինակ, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն եվրոպամետ են, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ունեն հայաստանյան նշանակություն: Խնդիրն այն է, որ «Ժառանգությունը» եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, իսկ դաշնակցությունը՝ սոցինտեռնի:

Ինչ վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, ապա Ազատ Արշակյանը նշեց, որ երկրում միայն շատ վատ իրավիճակ լինելու դեպքում է հնարավոր առաքելությունն ավարտած քաղաքական գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Վլադիմիր Մովսիսյանի վերադարձը:
«Պետք է նոր մարդիկ գան՝ նոր ծրագրերով»,- ասաց նա:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ իր հերթին հարց ուղղեց՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ թիմով և ի՞նչ ծրագրով է գալիս: Նա հիշեցրեց, որ 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ հստակ թիմով և ծրագրով:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ