Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք

Գարեգին Երկրորդը հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք
23.09.2014 | 15:36

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը սեպտեմբերի 23-ին հովվապետական այցով մեկնել է Ծայրագույն Արևելք: Այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Հնդկաստանում, Սինգապուրում և Մյանմարի Միությունում: Նորին Սրբությանն ուղեկցում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ