Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մարզպետարանի հակահարվածը մարզպետի գիտական նվաճումներին կասկածողներին

Մարզպետարանի հակահարվածը մարզպետի գիտական նվաճումներին կասկածողներին
15.10.2014 | 20:51

Սյունիքի մարզպետարանը պարզաբանել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական կոչման առեղծվածը: Մարզպետը, ստացվում է, ոչ թե հայկական ԲՈՀ-ի հույսին է եղել, այլ՝ կանադական: Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի կողմից Սուրիկ Խաչատրյանին տրված դիպլոմը հաստատում է նրա պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում ունենալը: Մարզպետարանի կայքը թարգմանաբար ներկայացրել է գիտական կոչման վավերագրի պատճենի բովանդակությունը. «Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիա
Միացյալ ազգերի տնտեսական և սոցիալական խորհրդի ընդհանուր խորհրդատվական կոմիտե, Մոնրեալ, գլխավոր գրասենյակ, Կանադա Դոկտորական հանձնաժողովի երաշխավորությամբ սույնով հաստատվում է, որ Սուրիկ Խաչատրյանը ստանում է պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում` ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների, կատարած աշխատանքի համար` տվյալ ակադեմիայի աստիճանին համապատասխան
Տրված է 3 հունիս, 2014թ. Մոնրեալի ակադեմիայի Քվեբեկ, Կանադա»:

Դիպլոմը կնքված է: Մարզպետարանի պատասխանը բոլոր թերահավատներին, հարկավ, սպառիչ է, բայց մի քանի հարցեր, այնուամենայնիվ, մնում են չպարզաբանված: Նախ՝ անհասկանալի է «Միջազգային տեղեկատվայնության ակադեմիա» թարգմանությունը, որն, ակնհայտորեն համարժեք չէ բնագրին՝ International Informatization Academy: Ապա՝ «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր»-ի կանադական գիտական աստիճանը գիտական կոչումների հայկական աստիճանակարգին որքանո՞վ է ադեկվատ և արդյոք Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ընդունում է կանադական գիտական աստիճանները: Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև կա՞ համապատասխան պայմանագիր: Սա հարցի իրավական կողմն է, կա նաև աշխատանքային կողմը՝ ի՞նչ «ընդհանուր և հատուկ ուսումնասիրությունների» է իրականացրել Սուրիկ Խաչատրյանը, ո՞ր երկրի փորձն է ընդհանուր և հատուկ ուսումնասիրված՝ կանադակա՞ն, հայկակա՞ն, համաշխարհայի՞ն, որտե՞ղ են հրապարակվել նրա «կատարած աշխատանքի» արդյունքները: Արդյո՞ք կանադական «Միջազգային տեղեկատվակայնության ակադեմիայի» «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր» Սուրիկ Խաչատրյանը հենց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է: Թե՞ պարզապես անուն-ազգանված պարզ զուգադիպություն է: Վերջապես՝ որքա՞ն արժեն նման դիպլոմները Կանադայում: Ավելի էժա՞ն են, քան՝ Հայաստանում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ