Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իվան Վոլինկինը գոհ է հանրահավաքից

Իվան Վոլինկինը գոհ է հանրահավաքից
26.10.2014 | 21:38

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ճիշտ ստրատեգիական որոշում էր և ամենևին չի նշանակում, թե փակվում են համագործակցության դռները այլ երկրների հետ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նրա խոսքով, Ռուսաստանն էլ ունի հարաբերություններ ԵՄ հետ, ուստի նորմալ է, որ պետությունը զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ. «Կարևորն այն է, որ դա չլինի ի վնաս»:
Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքին, իշխանափոխության կոչերին և այն մտայնությանը, թե այս գործընթացները կարող են հանգեցնել ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման, Իվան Վոլինկինը նկատել է, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները հանդես են գալիս ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության օգտին. «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից»:
Դեսպանը չի ցանկացել խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի ընդգծված ռուսամետ ելույթի մասին՝ նկատելով, թե ՀԱԿ առաջնորդի ելույթի զգալի մասը ևս նվիրված էր ԵԱՏՄ-ին:

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ