Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մոսկվայում կանցկացվի «Անունների վերադարձը» ակցիան

Մոսկվայում կանցկացվի «Անունների վերադարձը» ակցիան
27.10.2014 | 15:24

Հոկտեմբերի 29-ին, քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի նախօրեին, առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, միջազգային «Մեմորիալում» կանցկացվի «Անունների վերադարձը» ակցիան: Ակցիայի մասնակիցները, փոխարինելով միմյանց, Սոլովեցկյան քարի մոտ կկարդան այն մարդկանց անունները, ովքեր խորհրդային ահաբեկչության տարիներին գնդակահարվել են Մոսկվայում:

Ակցիան անցկացվելու է ութերորդ անգամ: Ահաբեկչության տարիներին միայն Մոսկվայում գնդակահարվել է քառասուն հազարից ավելի մարդ:
Լյուբլյանկա հրապարակում այդ օրը կհնչեն գնդակահարված մարդկանց անունները, ազգանունները, տարիքը, մասնագիտությունը, գնդակահարման ամսաթիվը: Մարդկանց գնդակահարել են գաղտնի, նրանց մասին հիշողությունը կհրապարակայնացվի:
Սոլովեցկյան քարի մոտ կբացվի նաև «Քաղաքը որպես պատմության դասագիրք« ցուցահանդեսը, որը մոսկվացիներին կօգնի զգալու ժամանակի և հարազատ քաղաքի հետ կապը, կապն այն սերունդների հետ, որոնք այդ քաղաքում ապրել են ութսուն տարի առաջ:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ