Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Լեյլա Յունուսին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ

Լեյլա Յունուսին թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի հետ
30.10.2014 | 16:35

Ադրբեջանի բանտում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայտարարել է, որ ոստիկաններն իրեն զրկել են փաստաբանի հետ հանդիպելու հնարավորությունից։
«Դա տեղի է ունեցել անմիջապես Փարիզում կայացած Ֆրանսուա Օլանդ - Իլհամ Ալիև հանդիպումից հետո, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահն արծարծել է իմ բանտարկության հարցը»,- գրել է Լեյլա Յունուսը իր փաստաբան Ջավադ Ջավադովին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները 58-ամյա Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` 59-ամյա Արիֆ Յունուսին, մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու և ֆինանսական մեքենայությունների մեջ։
Յունուս ամուսինները հանդես են եկել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման օգտին:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ