Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գալուստ Սահակյան. «Քաղաքական կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են»

Գալուստ Սահակյան. «Քաղաքական կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են»
01.11.2014 | 14:46

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ երկրում ձևավորված ընդդիմությունը իշխանություններին դեռևս պահանջներ չի ներկայացրել, իսկ իրենք կատարում են կառավարության ծրագիրը, որը հաստատել են իրենք: Ընդդիմության՝ իշխանափոխության պահանջը նա համարում է խոսքի ազատություն:
«Կարծում եմ, որ միշտ էլ պայքարելն իր արդյունքը տալիս է, և կարևոր չէ, թե այդ արդյունքի մեծությունն ինչքան կլինի: Մենք կողմնակից ենք սահմանադրական ճանապարհով ցանկացած փոփոխություն կատարելուն»,- ասել է Գալուստ Սահակյանը։ Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի իշխանափոխության պահանջին՝ ԱԺ նախագահն ասել է. «Քաղաքական պրոցեսները համաձայնությունների դաշտ է, կոալիցիաները ժամանակավոր կառույցներ են»:

Դիտվել է՝ 2192

Մեկնաբանություններ