Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արամ Կարապետյան. «Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ և օլիգարխ ընդդիմություն»

Արամ Կարապետյան. «Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ և օլիգարխ ընդդիմություն»
06.11.2014 | 15:15

Մնացել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արևմտյան Հայաստանի հողերն էլ սեփականաշնորհի ու վերջ։ Նման հայտարարություն է արել այսօր տեղի ունեցած ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր օլիգարխիկ կառավարման համակարգ է: Ըստ բանախոսի՝ մենք ունենք «օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ և օլիգարխ ընդդիմություն», իսկ «oլիգարխիկ համակարգը ամենակործանարարն է աշխարհում»:

Ինչ վերաբերում է ոչիշխանական եռյակի նկատմամբ իր վերաբերմունքին` Արամ Կարապետյանն ասել է, թե լավ է վերաբերվում պայքար ասվածին ընդհանրապես, սակայն հարց է, թե հանուն ինչի է այդ պայքարը: Եթե դա պայքար է ոչ թե համակարգը, այլ պարզապես մարդկանց փոխելու համար, ապա Կարապետյանի կուսակցությունը չի կարող միանալ նման պայքարին: Կարապետյանի կարծիքով՝ եռյակը չունի հստակ ձևակերպված օրակարգ, իսկ այն, ինչ ասում են, բոլորին է հայտնի: Նշվել է, որ ժամանակին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ պետք է պատասխանատվության ենթարկել Գագիկ Ծառուկյանին՝ Մարտի 1-ի իրադարձութուններին մասնակցություն ունենալու համար, իսկ այսօր նրան ներկայացնում է որպես փրկիչ: Ըստ ՆԺ ղեկավարի՝ եռյակի պայքարը «խաղ է» ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ-ի միջև, որից «հարստանում են բոլորը»:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ