Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Դեյուրե` առանց ԼՂՀ-ի, դեֆակտո՝ առանց մաքսակետի»

«Դեյուրե` առանց ԼՂՀ-ի, դեֆակտո՝ առանց մաքսակետի»
07.11.2014 | 00:39

Քաղաքական վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ հարցրի, թե ի վերջո ի՞նչ էր նշանակում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը Մինսկում՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ:
«Ես կարծում եմ, որ մեր կարգախոսը եղել է «Դեյուրե` առանց ԼՂՀ-ի, դեֆակտո՝ առանց մաքսակետի»: Այս ձևակերպումը ձեռնտու է բոլոր կողմերին: Ադրբեջանը կարող է ասել՝ մեր ջանքերն արդյունք տվեցին, և Հայաստանը ԵԱՏՄ մտավ առանց ԼՂՀ-ի (Հայաստանն առանց այդ էլ առանց ԼՂՀ-ի էր մտնելու): ԵԱՏՄ մյուս անդամները ևս ոչինչ չեն կորցնում: Իսկ ԼՂՀ-ին ձեռնտու է, որովհետև ստատուս քվոն պահպանվում է, միևնույն է՝ ԼՂՀ-ի արտադրանքն առանց մաքսակետի Հայաստան մտնում և դուրս է գալիս: Այդ սխեման է գործել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ՀՀ-ի անդամակցության ժամանակ»:
Վիգեն Հակոբյանի հետ ներքաղաքական և արտաքին քաղաքական թեմաներով հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ