Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին
08.11.2014 | 16:17

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին փոխանցում է ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը։

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` Էդվարդ Նալբադյանը ասել է, որ Հայաստանը շնորհակալ է գագաթնաժողով կազմակերպելու Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնության համար և վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը:

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ