«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Շտայնմայերը Մոսկվա է գալիս դիվանագիտական սկանդալից հետո

Շտայնմայերը Մոսկվա է գալիս դիվանագիտական սկանդալից հետո
17.11.2014 | 16:59

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից ու Գերմանիայից դիվանագետների փոխադարձ արտաքսումը չի կապում ԳԴՀ արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի վաղը կայանալիք այցի հետ:
«Ռուսաստանի ԱԳ-ն հաստատում է Մոսկվայից ԳԴՀ դեսպանատան աշխատակիցների արտաքսումը՝ ի պատասխան գերմանական իշխանությունների ոչբարեկամական քայլի Գերմանիայում ռուս դիվանագետի նկատմամբ: Նախարարությունում կապ չեն տեսնում այդ իրողության և Շտայնմայերի Մոսկվա այցի միջև»՝ հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից:

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ