Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վահեն դարձավ ներիշխանական ինտրիգների զոհը

Վահեն դարձավ ներիշխանական ինտրիգների զոհը
22.11.2014 | 20:36

Ղափանի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցիկ տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահեն, շատ արագ հասավ առաջխաղացման՝ հիմնականում հոր ազդեցիկ կապերի ու հնարավորությունների շնորհիվ:
Վահեին մոտիկից ճանաչում եմ, ու նա շատ բարեկիրթ մարդու տպավորություն է թողել, սակայն վերջին ամիսներին նա աշխատանքային ձախողումներ ունեցավ: Նրա անձնական որակները չօգնեցին, որովհետև դրանցով չէր նա հասել բյուրոկրատական ձեռքբերումների ու դրանց բացակայության պատճառով չէ, որ զրկվեց դրանցից:
Ի դեպ, Վահե Հակոբյանի դեպքը շատ ուսանելի կարող է լինել իրենց ազդեցիկ ծնողների ռեսուրսներին ապավինած երիտասարդների համար:
Այսպիսին է անձնական հավատարմությունների ու հակադրությունների վրա կառուցված հայաստանյան համակարգի առանձնահատկությունը:
Ինչևէ, Վահե Հակոբյանը շաբաթների ընթացքում ազատվեց նախ Սյունիքի մարզպետի, ապա Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Ասում են, որ Վահեի հրաժարականի պատճառը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն, ով նրան պարզապես զրկել է նորմալ աշխատելու, կադրային քաղաքականություն իրականցանելու հնարավորությունից:
Բացարձակապես չեմ բացառում, մանավանդ, որ Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ նման մի քանի հարաժարականների պատճառ դարձել է ու իր ենթականների հետ շփվում է բանակային «դեդովշչինայի» կանոններով:
Բայց, կարծում եմ, Վահեն դարձավ ներիշխանական ավելի լուրջ վերադասավորումների, ինտրիգների զոհը: Ենթադրում եմ, որ նրա հայրը, ով զրկվել է կոմբինատի տնօրենի պաշտոնից ու կորցրել է իր երբեմնի ազդեցությունը թե՛ Սյունիքում,թե՛ Երևանում, վատնել է վստահությունն իշխանության վերնախավի մոտ: Որոշակի շշուկներ կան այն մասին, թե Քոչարյանի հետ սերտ առնչություններ ունեցող Հակոբյաններին իշխանությունը կասկածում է երկրորդ նախագահի վերադարձի քաղաքական ծրագրերին աջակցելու հարցում:
Այս հանգամանքն հիմա չէր կարող վրիպել իշխանությունների աչքից, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ արդեն թևակոխել ենք կազմակերպչական, մարդկային, ֆինանասական ռեսուրսների կենտրոնացման ու նոր ընտրական փուլին նախապատրաստվելու ժամանակահատված:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ